Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների պայմաններում․ ՌԴ ԱԳՆ

08 Հունիսի 2026, 15:41

Քաղաքականություն

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների պայմաններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում», — նշվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները խորհրդարանական ընտրությունների ընթացքում կոպտորեն խախտել են ընտրական ընթացակարգերը։

«Ամբողջ ընտրարշավը և քվեարկության գործընթացը տեղի են ունեցել ընդդիմադիր կուսակցությունների ու շարժումների, նրանց ակտիվիստների և համակիրների նկատմամբ կոշտ ճնշումների պայմաններում։ Հալածանքների թիրախում է հայտնվել նաև երկրում մեծ հարգանք վայելող Հայ Առաքելական եկեղեցին։ Այս ամենը Երևանի կողմից ժողովրդավարական սկզբունքների և ազատ ընտրությունների անցկացման ընթացակարգերի կոպիտ ոտնահարում է»,- նշել է Զախարովան։