Նախընտրական ծախսերից հետո իշխանությունը փորձում է լրացնել բյուջեի բացը. Արեն Ապիկյան
12 Հունիսի 2026, 23:17
Մեր կառավարությունն այսօր բյուջեն լցնելու լուրջ խնդիր ունի: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է բիզնես-խորհրդատու Արեն Ապիկյանը։
«Այն բոլոր ծախսերը, որոնք կառավարությունն իրականացրել է ընտրություններից առաջ՝ այստեղ-այնտեղ գումարներ բաժանելով, պարգևավճարներ տրամադրելով, թոշակները բարձրացնելով և ընտրարշավի ընթացքում այլ ծախսեր իրականացնելով, հիմա անհրաժեշտություն է լինելու ինչ-որ տեղից այդ գումարները վերադարձնել»,- նշել է Ապիկյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության աճի ներկայիս տեմպերը բավարար չեն պետական բյուջեն համալրելու համար, այդ պատճառով իշխանությունները դիմում են այլ միջոցների։
Խոսելով հայ-ռուսական ներկայիս հարաբերություններից և դրանք համեմատելով ռուս-ուկրաինական հարաբերությունների հետ՝ Արեն Ապիկյանը նշել է.
«Ուկրաինային Եվրոպայի կողմից տրվող վարկերը մեկ պատճառ ունեն, որպեսզի այդ երկիրը կարողանա պատերազմել Ռուսաստանի դեմ, իսկ Հայաստանի պարագայում հուսով ենք, որ նման իրավիճակ չի ստեղծվի: Այսօր Եվրոպան նույնպես բախվում է լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների, ինչի հետևանքով աճում է հասարակության դժգոհությունը։ Եթե Եվրոպան Հայաստանին գումարներ տրամադրի, դա լինելու է վարկի տեսքով և դրանք պետք է նաև կարողանալ հետ վերադարձնել: Յուրաքանչյուր վերցված վարկ բարդացնում է իրավիճակը, իսկ դրանց ավելացումը նվազեցնում է վերադարձնելու հավանականությունը»:
Մանրասները՝ տեսանյութում: