Հայ պատգամավորները պետք է քնեն ու արթնանան են Եվրախորհրդարանում. Սերգեյ Ստանկևիչ

15 Օգոստոսի 2023, 19:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումից հետո ստեղծված աղետալի իրավիճակի կապակցությամբ Հայաստանի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

«Պետք չէ այդ հումանիտար ճգնաժամի մեջ ներգրավել զինված խաղաղապահներին, նրանք բոլորովին այլ խնդիրներ ունեն։ Նրանք կարող են գործել միայն այն դեպքում, եթե նկատվում են զորքերի մասշտաբային բախումներ։ Նրանց այս իրավիճակում ներգրավելը միայն կխորացնի իրավիճակը, ուստի խաղաղապահներին դիմելն անիմաստ է», — վստահեցրել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ առաջին հերթին հայ օրենսդիրները պետք է գործեն իրենց եվրոպացի գործընկերների միջոցով։

«Դրանով պետք է մտահոգվեն առաջին հերթին հայկական խորհրդարանի պատգամավորները։ Նրանք կարող էին դիմել Ադրբեջանի խորհրդարանի իրենց գործընկերներին և Եվրոպայի խորհրդարանականներին։ Եվրախորհրդարանում, Բրյուսելում պետք է օրուգիշեր անցկացնեն։ Նրանց մասնակցությունն այստեղ ավելի քան տեղին է», — նշել է Ստանկևիչը։

Քաղաքագետը կարծում է, որ ՄԱԿ կառույցներին դիմելն Արցախում ստեղծված իրավիճակի լուծման խելամիտ միջոց է:

«Եվ, իհարկե, խելամիտ միջոց է դիմել ՄԱԿ-ի նման միջազգային կազմակերպություններին և Անվտանգության խորհրդին։ Հայաստանն իրավունք ունի դա անել։ Այնտեղ ներկայացնել էական նյութերով հաստատված փաստարկները և պնդել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն միջամտի։ Եվ ՄԱԿ-ը կարող է բավական օպերատիվ կերպով դիտարկել այդ հարցը։ Սուր հումանիտար խնդրի վրա հանրային ուշադրություն հրավիրել, անկասկած, այս հանգամանքներում, միակ խելամիտ միջոցը դա է» ,-եզրափակել է Ստանկևիչը։