Կրասնոդարում կառուցվող հայկական նոր եկեղեցին կունենա եզակի, ձեռագործ դարպասներ

21 Հունիսի 2026, 11:20

Մշակույթ

Յուրահատուկ փայտե դռները կզարդարեն Կրասնոդարի նոր հայկական եկեղեցին։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է հայտնի ինտերիերային լուսանկարիչ Միխայիլ Չեկալովը։

Այս նուրբ և բարդ զարդանախշի ստեղծման համար «Մարկետրի» ընկերության վարպետներից պահանջվել է առնվազն 1,5 տարի։ Վարպետների թիմն ուսումնասիրել է հայկական ճարտարապետության ավանդույթներն ու կյանքի կոչել դրանք։

Փորագրված նախշի յուրաքանչյուր տարր ունի կարևոր խորհրդանշական նշանակություն, որն ավանդական է հայ հոգևոր մշակույթի համար։ Դռան բարձրությունը 5 մետր է, իսկ վրան վարպետորեն փորագրված է դասական հայկական խաչ։

Ներկայումս դարպասները գտնվում են արհեստանոցում՝ մինչև ավարտվի Ռուսաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի նոր Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարի շինարարությունը։