Յանա Եգորյանը՝ սուսերամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
20 Հունիսի 2026, 20:00
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում անցկացված կանանց սուսերամարտի Եվրոպայի թիմային առաջնությունում ոսկե մեդալներ են նվաճել ռուս մարզիկներ Յանա Եգորյանը, Ալեքսանդրա Միխայլովան, Ալինա Միխայլովան և Անաստասիա Շորոխովան:
Նրանք մրցաշարում իրենց ելույթները սկսել են քառորդ եզրափակչից, որտեղ 45:38 հաշվով հաղթել են Իսպանիայի հավաքականին: Եզրափակչում ռուս սուսերամարտիկները մրցել են անցյալ տարվա աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող, համաշխարհային վարկանիշ ունեցող ֆրանսիացի սուսերամարտիկների հետ։