Մարդկանց քվեն գողացել են․ Վայոց ձորի բնակիչները՝ ընտրական գործընթացների մասին

23 Հունիսի 2026, 15:40

Կարծիք

Մարդկանց տված քվեն գողացել են, նույնը եղել է նաև 1996 թվականին։ Այս մասին ասել է Վայոց ձորի բնակիչներից մեկը՝ հարցման ընթացքում անդրադառնալով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին։

«Ես շարունակում եմ կարծել, որ կեղծել են ընտրությունները։ Խոսում են արդարությունից, բայց մարդկանց դատում են ոչ թե կատարած գործի, այլ ասած խոսքի համար»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Քաղաքացիների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նամակ է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ ապահովեն իրենց համար գոհացնող արդյունքներ։

«Սա միակողմանի ընտրություն է, ժողովրդին հաշվի չեն առնում։ Ո՛չ թողնում են՝ գնաս Ռուսաստան աշխատելու, ո՛չ էլ այստեղ են մարդկանց տիրություն անում։ Էլի գյուղացին մնաց նույն գյուղացին։ Դուրս է գալիս, որ ղեկավարներն անտարբեր են ժողովրդի հանդեպ»,- ընդգծել է մեր զրուցակիցը։