Ընտրություններն ակնհայտորեն կեղծվել են․ հարցում Եղեգնաձորում
24 Հունիսի 2026, 15:40
Եղեգնաձորում անցկացված հարցման ընթացքում բնակիչներից մեկն անդրադարձել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ իր կարծիքով ընտրությունը չի եղել ազատ և արդար։
Քաղաքացիների խոսքով՝ ընտրություններն ակնհայտորեն կեղծվել են, իսկ ժողովրդի կարծիքն այլևս որևէ դեր չի խաղում երկրում։
«Ղեկավարներն ինչ ուզում, անում են, ժողովրդին բանի տեղ դնող չկա։ Շատ ցավալի է, որ մեր հայ ազգին հասցրել են այս վիճակին»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։