Ընտրությունների արդյունքների շուրջ լեգիտիմության խնդիր կա՝ անկախ ՍԴ-ի որոշումից. Մարգարյան
26 Հունիսի 2026, 13:21
Եթե այդքան քաղաքական ուժեր վիճարկում են ընտրությունների արդյունքները, ապա դա արդեն իսկ վկայում է, որ նոր ձևավորվող Ազգային ժողովի լեգիտիմության շուրջ առկա են լուրջ հարցեր՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:
«Սահմանադրական դատարանը այն իրավական հարթակն է, որտեղ պետք էր սպառել բոլոր հնարավորությունները։ Այդ հնարավորությունն արդեն օգտագործվել է, և այսօրվանից սկսվում են քննարկումները», — ասել է նա։
Միաժամանակ, Մարգարյանը չի կարծում, որ Սահմանադրական դատարանը կընդունի այնպիսի որոշում, որը հակասի Փաշինյանի քաղաքական շահերին։ Նրա խոսքով՝ դատարանի որոշումը, ամենայն հավանականությամբ, կլինի այնպիսին, ինչպիսին իշխանությունն է ակնկալում։
«Նման իրավիճակ էր նաև 2021 թվականին։ Այս անգամ իրավիճակը որոշակիորեն տարբերվում է, քանի որ ընտրություններին մասնակցած աննախադեպ մեծ թվով քաղաքական ուժեր դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Տարբեր քաղաքական ուժեր ներկայացրել են տարբեր հիմնավորումներ. արմատական ընդդիմությունն ունի իր փաստարկները, իսկ, «գրպանային ընդդիմությունը»՝ իր պատճառաբանությունները»,- նկատել է քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում: