Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
26 Հունիսի 2026, 17:55
Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալության ռազմավարական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Բիլգայ Դումանի մոդերատորությամբ տեղի է ունեցել «Առանցք. Հայաստան» ծրագիրը, հաղորդում է Ermenihaber.am-ը:
Ծրագրի բանախոսն էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային և գլոբալ հետևանքները: Քըլըչը գնահատական է տվել երկու երկրների միջև կարգավորման գործընթացին, ինչպես նաև հարաբերությունների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ասպեկտներին: Ծրագրի ավարտին նա պատասխանել է ներկաների հարցերին: