ԱՄՆ-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին

12 Մայիսի 2023, 22:31

Կարծիք

Միացյալ Նահանգներն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց։

ԱՄՆ դեսպանատունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ժողովրդական ճակատ կուսակցության Սալյանի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Զամին Սալաևին, գրում է «News.am»-ը։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Սալաևն արդեն 94 օր է, ինչ հացադուլ է անում՝ պահանջելով ազատ արձակվել, և այդ մասին ԱՄՆ դեսպանատանը տեղյակ են։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի ժողովրդական ճակատը, լսումների ժամանակ Սալաևը հաստատել է իր անմեղությունը։

ԱՄՆ-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան քայլեր ձեռնարկել։