Եվրոպան աչք է փակում Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումների վրա․ Արեգնազ Մանուկյան

02 Հուլիսի 2026, 13:18

Քաղաքականություն

Երևանում ընթացող «Ազատություն քաղբանտարկյալներին» բողոքի ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանն իր ելույթում հնչեցրել է խիստ քաղաքական գնահատականներ՝ ուղղված ինչպես Հայաստանի գործող իշխանություններին, այնպես էլ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք այս օրերին գտնվում են Երևանում:

Արեգնազ Մանուկյանը եվրոպական կառույցների ղեկավարներին մեղադրել է երկրում տեղի ունեցող բռնաճնշումների նկատմամբ աչք փակելու և ավտորիտարիզմը հանդուրժելու մեջ։

«Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ, և դա տեղի է ունենում Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Կայա Կալասի և եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաների ծափահարությունների ներքո։ Այո՛, հենց ձե՛ր մեղավորությամբ է, որ Հայաստանի «փոքրիկ Հիտլերը» բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում։ Ձեր մեղավորությամբ է, որ Հայաստանը վերածվել է քաղաքական կալանավայրի՝ բաց երկնքի տակ»,- հայտարարել է Մանուկյանը։