Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Աննա Պօղիկեանի անհատական ցուցահանդեսը

04 Հուլիսի 2026, 15:00

Մշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահում Ուտոպիանա (Ժնև) մշակութային կազմակերպության համահիմնադիր Աննա Բարսեղյանի և AHA collective-ի կողմից ներկայացվել է եգիպտահայ անվանի նկարչուհի Աննա Պօղիկեանի առաջին անհատական ցուցահանդեսը։

Հայաստան կատարած այցի ընթացքում նկարչուհին այցելել է գորգագործական արհեստանոցներ, հանդիպել Արցախից բռնի տեղահանված գորգագործ կանանց, ինչպես նաև շրջել Հայաստանի մարզերում։ Այդ տպավորությունները նրան ոգեշնչել են ստեղծելու թղթի վրա աշխատանքների մի ամբողջ շարք։

Այնուհետև, ինը ամիս շարունակ, արվեստագետը աշխատել է այդ ստեղծագործությունները գորգի տեսքով վերարտադրելու ուղղությամբ։

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 15-ը։