ՇՏԱՊ. Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով
06 Հուլիսի 2026, 08:24
Իրավապահները մտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տուն։
ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով։
«Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտոմատավորներ են կանգնած, չգիտենք՝ առայժմ ինչ է, բայց գիտենք, որ տունը շրջապատված է, և ներսում ինչ-որ գործողություններ են կատարվում»,- հայտնում է ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածուն։
Նախնական տվյալներով՝ իրավապահները մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր օբյեկտներ։