ՇՏԱՊ. Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով

06 Հուլիսի 2026, 08:24

Քաղաքականություն

ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով։

«Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտովամատավորներ են կագնած, չգիտենք՝ առայժմ ինչ է, բայց գիտենք, որ տունը շրջապատված է, և ներսում ինչ-որ գործողություններ են կատարվում»,-հայտնեց ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածուն։

Նախնական տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվում նաև «Օլիմապավան»-ում։