Եվրոպան պետք է ընդունի մեզ մեր արժեքներով․ հարցում՝ Աբովյանում
07 Հուլիսի 2026, 15:00
«Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնում են ու մոռանում, որ այնտեղ շուրջ 2 միլիոն հայ է ապրում»,- հարցումների ընթացքում նման կարծիք է հայտնել Աբովյան քաղաքի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամին։
«Չի կարելի մտածել, որ մենակ մենք ենք ու վերջ։ Պետք է այնպես անել, որ բոլորի համար լավ լինի»,- նշել է նա։
Անդրադառնալով արևմտյան ուղղությանը և եվրոպական ինտեգրման գործընթացին՝ բնակիչներից մեկը նշել է, որ Հայաստանը չպետք է կուրորեն հետևի արտաքին ուժերի կողմից ներկայացվող պահանջներին։
«Մենք պետք է ձգտենք, որ Եվրոպան մեզ ընդունի մեր սեփական արժեքներով, մեր անցյալով ու մեր մշակույթով։ Եթե մեզ այսպիսին չեն ընդունելու, ուրեմն մենք Եվրոպայում անելիք չունենք»,- ընդգծել է մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։