Միշուստինը Փաշինյանին ներկայացրել է ռուսական բիզնեսի համար առկա ռիսկերը․ Ալեքսանդր Կռիլով
07 Հուլիսի 2026, 21:30
Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը «Alpha News»-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպմանը։
«Միխայիլ Միշուստինի և Նիկոլ Փաշինյանի շփումների արդյունքներից կարելի է եզրակացնել՝ գլխավոր ուղերձը, որը Միշուստինը ցանկացել է փոխանցել իր հայ գործընկերոջն, այն է, որ ՀՀ-ում ռուսական բիզնեսի գործունեության պայմանները լուրջ մտահոգություններ են առաջացնում ՌԴ-ի ղեկավարության շրջանում։ Խոսքը վերաբերում է և՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, և՛ երկաթուղուն, և՛ ատոմային էներգետիկայի ոլորտին»,- նշել է Կռիլովը։
Փորձագետի խոսքով՝ այժմ մնում է հետևել, թե որքանով Փաշինյանը հաշվի կառնի Միշուստինի արտահայտած մտահոգությունները։