«Արարատցեմենտ»-ը 1-2 ժամից կվերսկսի աշխատանքը․ գործարանի տնօրեն

09 Հուլիսի 2026, 12:58

Քաղաքականություն

«Արարատցեմենտ» գործարանի արտադրական գործընթացը կվերսկսվի նախաքննական մարմնի հետ բանակցությունների արդյունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է գործարանի գործադիր տնօրեն Արտյոմ Պողոսյանը։

«Ցանկանում է տեղեկացնել, որ այս պահին արդեն ձեռք են բերել համապատասխան թույլտվությունները գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար։ Այս պահին արդեն հերթափոխերի կարգավորման և մնացած տեխնիկական աշխատանքներն ենք կատարում, որը կարգավորելուց հետո անմիջապես ձեռնամուխ կլինենք արտադրական պրոցեսը վերսկսմանը»,–ասել է նա։

Պողոսյանի խոսքով՝ գործարանում աշխատանքները կվերսկսվեն մոտ 1-2 ժամից։