Թրամփը սրում է իրավիճակն Ուկրաինայի հարցում՝ խաղաղությանն ավելի արագ հասնելու համար․ Պավել Դուբրավսկի
09 Հուլիսի 2026, 22:30
Քաղաքական տեխնոլոգ Պավել Դուբրավսկին Alpha News-ին մեկնաբանել է Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները։
«Կարծում եմ՝ գագաթնաժողովից հետո առանձնացնելու գլխավոր թեմաները մի քանիսն են։ Նախ՝ ռուս-ուկրաինական հարաբերությունները և երկու երկրների միջև առկա հակամարտության կարգավորումը։ Երկրորդ՝ Դոնալդ Թրամփի և Իրանի հարաբերությունները։
Երրորդ՝ Գրենլանդիայի թեման, թեև այն այս պահին կարելի է համարել համեմատաբար պակաս կարևոր։ Ավելին՝ Թրամփի կողմից որևէ առանձնապես կոնկրետ և հնչեղ հայտարարություն չարվեց, բացի այն, որ ԱՄՆ-ը շարունակում է հետաքրքրված մնալ այդ տարածաշրջանով», — ասել է Դուբրավսկին։