Իմ դեմ հարուցված գործերի մասին տեղեկացել եմ մամուլից․ Նարեկ Կարապետյան
09 Հուլիսի 2026, 19:48
Իմ դեմ հարուցված քրեական վարույթների մասին տեղեկացել եմ մամուլից, որևէ պաշտոնական հրավեր կամ ծանուցում չեմ ստացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով իր դեմ սկսված իրավական գործընթացներին, երկքաղաքացիության վերաբերյալ շրջանառվող լուրերին և սպասվող խորհրդարանական աշխատանքներին։
«Գործի մասին ընդհանրապես տեղյակ չեմ, տեղեկացել եմ մամուլից։ Ինչ վերաբերում է երկու անձնագիր ունենալու վերաբերյալ քրեական գործերին, ապա այսքան ժամանակ ոչ մի հրավեր չեմ ստացել։ Հարցումներին ի պատասխան՝ համապատասխան երկրները հայտնել են, որ ես այլ երկրի անձնագիր չունեմ։ Բայց իրավական հիմքի բացակայությունը դեռ հիմք չէ, որ Հայաստանում մարդու դեմ քրեական գործ չի հարուցվի։ Նրանց պլանները սին են, և նրանք արդեն ճանաչում են մեզ։ 2026 թվականին ընդդիմադիր գործիչ լինել նշանակում է չընկրկել ճնշումների առաջ»,- նշել է Նարեկ Կարապետյանը։