Գեորգի Ավանյանի վավերագրական սերիալն արժանացել է մրցանակի «BUEIFF Web Series» միջազգային փառատոնում
10 Հուլիսի 2026, 20:00
Ռեժիսոր Գեորգի Ավանյանի «Ռուսական ավանգարդի ամազոնուհիները» վավերագրական սերիալը հաղթել է Արգենտինայում անցկացվող «BUEIFF Web Series» միջազգային փառատոնում։
Սերիալն արժանացել է փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Լավագույն վեբ-սերիալ» անվանակարգում։
«BUEIFF Web Series» փառատոնն անցկացվում է տարին մի քանի անգամ և հանդիսանում է Արգենտինայի խոշորագույն առցանց կինոփառատոնի՝ Բուենոս Այրեսի միջազգային կինոփառատոնի մաս։ Ամեն տարի այն համախմբում է ավելի քան 80 երկրների անկախ կինոգործիչների։