Իշխանության քայլերը համահունչ են Ադրբեջանի և Թուրքիայի տեսլականին․ Արման Աբովյան

10 Հուլիսի 2026, 22:45

Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը ևս մեկ քայլ է՝ Ադրբեջանին և Թուրքիային հաճոյանալու համար։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում ասել է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

«Այս իշխանության կոնսուլտատիվ գործընկերը՝ ոմն Իլհամ Ալիևը, 44-օրյա պատերազմից հետո հայտարարել էր, որ Ադրբեջանն ունի սկզբունքային խնդիր՝ թույլ չտալ Հայաստանին ապաքինվել, դուրս գալ այդ իրավիճակից։ Նա նույնիսկ թվարկել էր մի քանի ասպեկտ, որոնցից ամենակարևորը տնտեսական ողնաշարը կոտրելն էր»,- նշել է Աբովյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պետություն ունի երեք հիմնական սկզբունքային հենք, որոնց վրա հիմնվում է։

«Դրանք են էներգետիկան, գյուղատնտեսությունը և ռազմավարական նշանակության ոլորտները (օրինակ՝ ՀԷՑ-ը), որոնք պետությունը դարձնում են պետություն։ Բայց կառավարության կողմից իրականացվող գործընթացներն ընթանում են այն տեսլականի շրջանակում, որը գերակայում է Ադրբեջանում և Թուրքիայում ։ Խոսքը վերաբերում է ՀԷՑ-ին, դեպի եվրոպական շուկաներ գյուղմթերքի մատակարարմանը, ինչպես նաև հայկական էներգետիկ համակարգը թուրք-ադրբեջանական համակարգերի հետ միավորելու գործընթացին»,- ընդգծել է Արման Աբովյանը։