Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ ստիպեց Հայաստանը. Ալիև
15 Հոկտեմբերի 2026, 21:15
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության» 7-րդ գագաթնաժողովում, հայտարարել է, թե պատերազմը Ադրբեջանի ընտրությունը չէր, այլ ստիպողական քայլ էր Հայաստանի գործողությունների պատճառով։
Նրա խոսքով՝ երեք տարվա ընթացքում Բաքուն փորձել է խաղաղ ճանապարհով հասնել ինքնիշխանության ամբողջական վերականգնմանը, սակայն Երևանն օգտագործել է հրադադարի ռեժիմը ռազմական ուժը մեծացնելու և հարձակման նախապատրաստվելու համար։
Ալիևը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակը պատասխանել է, և մեկ օրից էլ պակաս ժամանակում հայկական ուժերը Ղարաբաղում ջախջախվել են։ Արդյունքում, ընդգծել է նա, Ադրբեջանը վերականգնել է ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։