Բայրամովն ու Վան Ին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

15 Հոկտեմբերի 2026, 20:55

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու ընթացիկ իրադարձություններն՝ ընդգծելով մշտական երկխոսության, դիվանագիտական շփումների և բազմակողմ համագործակցության կարևորությունը առկա մարտահրավերները հաղթահարելու համար։

Բայրամովն իր պաշտոնակցին տեղեկացրել է ՀՀ-ի հետ խաղաղ գործընթացի և «ազատագրված» տարածքներում իրականացվող վերականգնողական աշխատանքների մասին։ Քննարկվել են նաև առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, տրանսպորտային, լոգիստիկ և հաղորդակցային ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։

Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի դերին՝ որպես Ասիան և Եվրոպան կապող օղակ, և Միջին միջանցքի նշանակությանը տարածաշրջանային ու միջտարածաշրջանային կապերի ամրապնդման գործում։

Հիմա եթերում