Սա տեռոր է սեփական ժողովրդի դեմ. «Արարատ» կոմբինատի աշխատակից

13 Հուլիսի 2026, 14:05

Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի դիմաց շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ գործարանի աշխատակիցներից մեկը տեղի ունեցողը որակել է որպես տեռոր սեփական ժողովրդի դեմ:

Lրագրողների հետ զրույցում նա նշել է, որ քաղաքական հակամարտության պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են օրվա հացը վաստակելու հնարավորությունից, ինչը երկրում առկա վարկային մեծ բեռի ֆոնին կարող է կործանարար լինել ընտանիքների համար:

«Գործարանը փակել են, այսքան ժողովուրդ մնացել է անգործ: Սա ժողովրդի դեմ դուրս գալ է, տեռոր են անում: Եթե պայքարը մի հոգու դեմ է՝ մի հոգու դեմ պայքարե՛ք, գործարանն ինչո՞ւ եք փակել: Այս երկրի 90%-ը վարկերի տակ է, այսքան մարդու հարցերն ո՞վ է լուծելու, ո՞նց է լուծվելու»,- նշել է նա:

Հիմա եթերում