Հայաստանը կրթության ֆինանսավորման ցուցանիշով 181 երկրների շարքում 157-րդն է
17 Հուլիսի 2026, 19:00
Հայաստանում կրթության ոլորտի պետական ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 2,44%-ը։
Visual Capitalist-ի վերլուծության համաձայն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի և Our World in Data-ի տվյալների հիման վրա իրականացված ուսումնասիրությունն ընդգրկել է 181 երկիր։
Վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 157-րդ տեղը։ Վերլուծության հեղինակների գնահատմամբ՝ ցուցանիշը վկայում է կրթության ոլորտի պետական ֆինանսավորման համեմատաբար ցածր մակարդակի մասին։