Հայ շախմատիստների փայլուն հաղթանակը Փոթիում

18 Հուլիսի 2026, 17:48

Սպորտ

Հայ շախմատիստները Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարի լավագույն եռյակում են։ Այս մասին նշված է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Նշենք, որ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:

ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը վաստակել են 7․5-ական միավոր և համապատասխանաբար զբաղեցրել 2-րդ և 3-րդ հորիզոնականները