ՖԻՖԱ-ն աշխարհի չեմպիոններին կպարգևատրի ադամանդներով զարդարված 30 ոսկե մատանիներով
20 Հուլիսի 2026, 11:19
2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի հաղթող Իսպանիայի հավաքականը ՖԻՖԱ-ից կստանա չեմպիոնական մատանիներ, որոնք պատրաստված են Սուպերբոուլի ավանդույթների ոճով։ Ընդհանուր առմամբ պատրաստվել է 2026 մատանի, որոնցից 30-ը նախատեսված են ֆուտբոլիստների և մարզչական շտաբի համար, իսկ մնացած 1996-ը կվաճառվեն ազատ շուկայում՝ որպես պաշտոնական լիցենզավորված արտադրանք։ Այս մասին գրում է championat.com-ը։
Մատանիները պատրաստված են ոսկուց՝ ադամանդների և շափյուղաների ներդիրներով։ Յուրաքանչյուրի վրա փորագրված է մրցաշարի գավաթը։ Դիզայնը լրացուցիչ կհարմարեցվի հաղթող երկրի առանձնահատկություններին։
Հավաքականի ավագը և գլխավոր մարզիչը կստանան մատանիների ժամանակավոր տարբերակները, իսկ մյուս մատանիները կպատրաստվեն և կհանձնվեն ավելի ուշ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստի մատին անհատապես համապատասխանեցնելուց հետո։
