Ինչով կհիշվի ֆուտբոլի ԱԱ-2026-ը․ ամենահետաքրքիր դրվագները

20 Հուլիսի 2026, 11:34

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը հիշվեց ոչ միայն խաղերով, այլև բազմաթիվ մեմերով ու սկանդալներով։
 
🔵 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործի դրեց իրական Trump Card-ը․ ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգանը կարմիր քարտի պատճառով պետք է բաց թողներ Բելգիայի դեմ հանդիպումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ կապ է հաստատել ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ, ինչից հետո ֆուտբոլիստի որակազրկումը անսպասելիորեն կասեցվել է։ Սակայն «կարման» պատասխանեց․ ԱՄՆ-ի հավաքականը 4։1 հաշվով պարտվեց Բելգիային, իսկՖԻՖԱ-ն ստացել է «Fix It For America» արտահայտության նոր մեկնաբանությունը։
 
🔵 Լիոնել Մեսսին լողացրել էր եզրափակչի իր մրցակից Լամին Յամալին․ 2007 թվականին 20-ամյա Մեսսին մասնակցել էր բարեգործական ֆոտոշարքի և լողացրել էր վեց ամսական Լամին Յամալին։ 19 տարի անց նրանք հանդիպել են Մեսսիի համար վերջին և Յամալի համար առաջին աշխարհի առաջնության եզրափակչում։
 
🔵 ԱԱ-ի գլխավոր մեմը դարձել է Արգենտինայի «սագերի հավաքականը»․ ֆերմերը Լիոնել Մեսսիի մեծ երկրպագուն է, որ իր 11 ընտանի սագերին ներկել էր Արգենտինայի հավաքականի սպիտակ-երկնագույն գույներով։ Ներկը անվտանգ էր, իսկ սագերը դարձել են այդ վայրի յուրահատուկ խորհրդանիշը։
 
🔵 Դավադրության տեսությունները նույնպես շատ․ ֆուտբոլասերների մի մասը պնդում էր, որ ԱԱ-ն «սարքված» էր, իսկ մրցավարներն ու ՖԻՖԱ-ն Արգենտինայի հավաքականին հասցրել էին եզրափակիչ՝ նրան ապահովելով համեմատաբար հեշտ մրցակիցներ։
 
🔵 Ջրելու դադարները դարձան Աշխարհի առաջնության գլխավոր խայտառակությունը․ ՖԻՖԱ-ն յուրաքանչյուր խաղակեսում սահմանել էր պարտադիր երեք րոպեանոց ջրային դադարներ՝ անկած եղանակային պայմաններից։ Մարզիչներն այն օգտագործում էին տակտիկական նպատակներով, հեռուստաալիքները՝ գովազդի համար, իսկ տրիբունաներում պարբերաբար սուլում էին։
 
🔵 Բոստոնում գարեջուրը վերջացավ շոտլանդացի երկրպագուների պատճառով․ որոշ բարեր ստիպված էին արտակարգ մատակարարումներ կազմակերպել, իսկ նահանգապետը նույնիսկ կանգնել էր վաճառասեղանի հետևում և փորձել գարեջուր լցնել, հայտնում է «Эксплойт» տելեգրամյան ալիքը։
 
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ն անցկացվել է ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի համատեղ հյուրընկալմամբ։ Մրցաշարի եզրափակիչը կայացել է Իսթ Ռադերֆորդի «ՄեթԼայֆ» մարզադաշտում։ Վճռորոշ խաղում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթել է Արգենտինային։ Միակ գոլը 106-րդ րոպեին խփել է հարձակվող Ֆերրան Տորեսը։

Հիմա եթերում