Հայկ Խլոյանը` UWW-ի վարկանիշային շարքի բրոնզե մեդալակիր

20 Հուլիսի 2026, 13:50

Սպորտ

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Հայկ Խլոյանը դարձել է Բուդապեշտում անցկացված UWW-ի վարկանիշային շարքի բրոնզե մեդալակիր։ Մրցաշարն անցկացվել է հուլիսի 17-ից 19-ը։

Մարզիկը հանդես է եկել մինչև 97 կգ քաշային կարգում։

Խլոյանը բրոնզե մեդալի համար պետք է մրցեր ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ, սակայն գոտեմարտը չի կայացել։ Եվլոևը վնասվածք է ստացել, ինչի արդյունքում Հայկ Խլոյանն ավտոմատ կերպով դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր։