Կրասնոդարում կվերականգնվի առևտրական Ավեդովների տան դիմային հատվածը
19 Օգոստոսի 2023, 09:05
Կրասնոդարում վերականգնվում է հայազգի Կուբանի խոշորագույն արդյունաբերողների՝ Ավեդովների տան ճակատը։ Ավեդովների տունն ավելի քան հարյուր տարեկան է, և այն պահպանելու համար կարևոր է ժամանակին կատարել վերանորոգում և վերականգնում։
Ճարտարապետական հուշարձանի վերականգնումը կիրականացնի համապատասխան լիցենզիա ունեցող մասնագիտացված կազմակերպությունը։ 2022 թվականին Գիմնազիչեսկայա փողոցում գտնվող ճարտարապետական հուշարձանը թարմացնելու նախագիծ է մշակվել։ Մասնագետները կատարել են պատմական, արխիվային, մատենագիտական ուսումնասիրություններ, վերլուծել տան վիճակը և վնասվածության աստիճանը։
Գիտանախագծային փաստաթղթերը պետական պատմամշակութային փորձաքննության արդյունքում ստացել են դրական եզրակացություն։ Փոխնահանգապետ Ռոման Լուզինովի խոսքով՝ վերականգնողական աշխատանքները վերահսկվում են մշակութային ժառանգության օբյեկտների պետական պահպանության տարածքային վարչության կողմից։
1918 թվականին Ավեդովների տանը հաստատվել է կամավորական բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ի.Պ. Դենիկինի ընտանիքը։ 1930-ական թվականներին շենքը զբաղեցրել է Կրասնոդարի արվեստի դպրոցը։ 1943 թվականին տունը մեծ վնաս է կրել նացիստական զավթիչների կողմից բռնկված հրդեհի ժամանակ։ Շենքում այժմ գտնվում է հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերության գրասենյակը։