Հայաստանում կանցկացվի Համահոմենթմենական 10-րդ բանակումը՝ շուրջ 900 սկաուտի մասնակցությամբ

21 Հուլիսի 2026, 23:00

Սպորտ

Լոս Անջելեսում ավարտված Համահայկական Նավասարդյան խաղերից հետո Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը պատրաստվում է մեկ այլ խոշոր իրադարձության։ Հայաստանի Բյուրականի գյուղում տեղի կունենա Համահոմենթմենական 10-րդ բանակումը:

Միջոցառման մանրամասների, պատմական ակունքների և նշանակության մասին զրուցել ենք ՀՄԸՄ Արևմտյան Ամերիկայի պատվիրակության խմբապետուհի Կարինե Գնդոյանի և Լա Կրասենտայի «Շանթ» մասնաճյուղի խմբապետ Կարեն Մարտիրոսյանի հետ։

Կարինե Գնդոյանի փոխանցմամբ՝ բանակումին մասնակցելու են սկաուտական խմբեր ԱՄՆ-ից, Կանադայից, Լիբանանից, Երուսաղեմից, Ֆրանսիայից, Լոնդոնից, Շվեդիայից, Սիրիայից, Ավստրալիայից, ինչպես նաև Հայաստանից։

«ՀՄԸՄ-ը չորս տարին մեկ անգամ կազմակերպում է համահոմենթմենական բանակում։ Առաջին բանակումը տեղի է ունեցել 1978 թվականին Հունաստանում, իսկ վերջին տարիներին այն միշտ անցկացվում է Հայաստանում։ Այս տարի այն կանցկացվի հուլիսի 24-ից օգոստոսի 2-ը, և նախատեսվում է շուրջ 900 սկաուտի մասնակցություն»,- նշել է նա։

Կարեն Մարտիրոսյանի խոսքով՝ բանակումի առաջին օրերին սարքավորումներ են պատրաստում, այնուհետև մասնակցում են տարբեր խաղերի և դաստիարակչական ծրագրերի։

«ՀՄԸՄ-ը մեծ ընտանիք է։ Սկաուտությունն ու աթլետիկան լավագույն միջոցն են ամբողջ կյանքի համար ընկերներ ձեռք բերելու, Հայաստանի ու հայրենիքի մասին նոր նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Սկաուտությունը մեզ սովորեցնում է հայրենասիրություն, հայոց լեզվի պահպանություն և ազգային ինքնագիտակցություն»,- նշել է Alpha News-ի զրուցակիցը։