Գերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրել
21 Հուլիսի 2026, 18:24
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում Բաքուն և Բեռլինը «Երկկողմ համագործակցության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագիր են ստորագրել։
Բեռլինն ու Բաքուն այսօր նաև համաձայնություն են ձեռք բերել երկկողմ Գործարար խորհրդի ստեղծման մասին։
«Հարավային Կովկասն ավելի մեծ նշանակություն է սկսում ստանալ որպես Եվրոպան և Ասիան միմյանց կապող տարածաշրջան», այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։