ԱՄՆ-ում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին
23 Հուլիսի 2026, 21:30
ՀԴԲ-ն Նյու Յորքի օդանավակայանում՝ աշխարհի առաջնության եզրափակչից հետո, ձերբակալել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիային, հայտնում է «TN» հեռուստաալիքը։ Նրանից և կազմակերպության այլ ներկայացուցիչներից առգրավվել են համակարգիչներն ու հեռախոսները։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ Տապիան, AFA-ի գանձապահ Պաբլո Տովիգինոն և գործարար Խավիեր Ֆարոնին հուլիսի 30-ին պետք է ներկայանան Ֆլորիդայի Հարավային օկրուգի դատարան՝ ցուցմունք տալու համար։
Միջադեպը կապված է AFA-ի ֆինանսական գործարքների հետաքննության հետ։ Վերջին շաբաթներին քննիչների ուշադրությունն էր գրավել Ֆարոնիի և նրա կնոջ կողմից Ֆլորիդայում ավելի քան 11 մլն դոլար ընդհանուր արժողությամբ առնվազն չորս շքեղ անշարժ գույքի ձեռքբերումը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ արդարադատության նախարարությունը ստուգում է AFA-ի ֆինանսական հոսքերը՝ պարզելու համար, թե արդյոք ԱՄՆ բանկային համակարգով հոսող միջոցները կարող են կապված լինել ֆինանսական խարդախության հետ։