Վեդիում կրակոցներ են հնչել․ 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
26 Հուլիսի 2026, 11:00
Հուլիսի 18-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում։
Վեդիում 26-ամյա բնակիչը սեփական տանը մի քանի կրակոց է արձակել իրեն պատկանող ատրճանակից:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Նորիկ Գ. անունով երիտասարդն օգտագործել է իրեն պատկանող, գրանցված 9 մմ տրամաչափի «Ekol Ledy» տեսակի ատրճանակը և կատարել է չորս կրակոց՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ: Ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները Նորիկ Ղ.-ին ձերբակալել են նշված հասցեից՝ հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածանքով: