Փրկարարները բնակարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
26 Հուլիսի 2026, 17:41
Այսօր՝ հուլիսի 26-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը տևական ժամանակ է դռան և հեռախոսազանգերի չի պատասխանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի մարմինը՝ կախված վիճակում։
Մահացածը 32-ամյա Դավիթ Ա.-ն է։