Ողբերգական ավտովթար-հրդեհ Երևան-Երասխ ճանապարհին․ կա 3 զոհ, 2 վիրավոր
26 Հուլիսի 2026, 21:00
Հուլիսի 26-ին, ժամը 19:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի կամրջի վրա բախվել են «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել․ կրակը մարելուց հետո հրշեջները մեքենայում հայտնաբերել են 3 մոխրացած մարմին և ևս 2 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ․ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունները։