Ռոբերտ Հովհաննիսյանը՝ «Dole Open 2026» միջազգային մրցաշարի հաղթող

27 Հուլիսի 2026, 21:15

Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը մրցաշարում չեն կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր՝ կիսելով 1-2-րդ հորիզոնականները:

Մրցաշարի հաղթողը որոշվել է արագ շախմատի թայ-բրեյքով, որտեղ 2:0 հաշվով առավելության է հասել Ռոբերտ Հովհաննիսյանը:

Հիմա եթերում