Արտյոմ Սիմոնյանը «Ռոտոր»-ի կազմում խփել է մրցաշրջանի առաջին գոլը
28 Հուլիսի 2026, 15:40
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Առաջին լիգայի 3-րդ տուրի՝ Վոլգոգրադի «Ռոտոր»-ի և «Կամազ»-ի միջև կայացած խաղում։ Այս մասին գրել է Sportaran․com-ը։
Հանդիպումն ավարտվել է «Ռոտոր»-ի հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Սիմոնյանից բացի, աչքի է ընկել նաև Աբու Սաիդ Էլդարուշևը։
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Պավել Գորելովը նույնպես մասնակցել է հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանի երեք խաղերում Սիմոնյանը դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Երեք տուրից հետո «Ռոտոր»-ը վաստակել է 6 միավոր։