ՊՆ-ն հերքում է․ զինծառայողը ծեծի չի ենթարկվել

28 Հուլիսի 2026, 23:16

Հայեր

Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտնել էր, որ 19 ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն դաժան ծեծի է ենթարկվել և տեղափոխել Կանազի հոսպիտալ։