Իրանի քաղաքացիների և շահերի վրա հարձակումներն անթույլատրելի են․ Թեհրանը փոխհատուցում է պահանջում

28 Հուլիսի 2026, 23:27

Քաղաքականություն

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում հավաստիացրել է, որ իրանական նավի վրա հարձակումը եղել է ոչ միտումնավոր, և Կիևը չի ձգտում էսկալացիայի:

«Իրանը նույնպես չի ձգտում էսկալացիայի, սակայն հստակ հասկացրել է, որ մեր քաղաքացիների կամ շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է։ Անհրաժեշտ է վնասների փոխհատուցում»,- նշել է Արաղչին։ Նա հավելել է, որ Իրանը նույնպես շահագրգռված չէ իրավիճակի լարմամբ, սակայն ընդգծել է, որ երկրի քաղաքացիների կամ շահերի դեմ ցանկացած հարձակում անթույլատրելի է։

Ըստ նրա՝ հասցված վնասը պետք է փոխհատուցվի։