Նաիր Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրությունն աճում է

29 Հուլիսի 2026, 13:00

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալը հայտնել է, որ ֆուտբոլիստի նկատմամբ շարունակում է պահպանվել կայուն հետաքրքրություն ինչպես Ռուսաստանի Պրեմիեր լիգայի, այնպես էլ եվրոպական ակումբների կողմից։

Նրա խոսքով՝ այս պահին ֆուտբոլիստի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին մասնակցելն է և «Ցրվենա Զվեզդայի» կազմում խմբային փուլ դուրս գալը։

Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանը 2025 թվականին Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա»։ Անցած մրցաշրջանում սերբական ակումբի կազմում նա դարձել է երկրի չեմպիոն և գավաթակիր։ 2025/26 մրցաշրջանում Տիկնիզյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել մեկ գոլի հեղինակ և կատարել յոթ գոլային փոխանցում։