«Hype Armenia» մրցաշարը՝ «Tashir Arena»-ում․ Ծառուկյան VS Բայանպուրիա
29 Հուլիսի 2026, 13:40
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով մենամարտ կանցկացնի Երևանում: Նրա մրցակիցը կլինի հնդիկ ֆիթնես բլոգեր և մարզիկ Անկիտ Բայանպուրիան։ Հենց այս մենամարտով էլ կմեկնարկի «Hype Armenia» մրցաշարը, որը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ Երևանի «Tashir Arena»-ում։
Բացի այդ, մրցաշարի շրջանակում նախատեսված է գրեփլինգի ևս մեկ մենամարտ՝ Լև Սարգսյանի և հնդիկ մարզիկ Կրիշանի միջև։
Submission Only-ն գրեփլինգի մրցումների ձևաչափ է, որտեղ հաղթելու միակ տարբերակը մրցակցին ցավեցնող կամ խեղդող հնարքի միջոցով հանձնվելուն ստիպելն է։ Այս ձևաչափում միավորներ չեն հաշվարկվում։ Եթե հիմնական ժամանակի ավարտին հաղթողը չի որոշվում, մենամարտը սովորաբար շարունակվում է լրացուցիչ ժամանակում, իսկ որոշ դեպքերում հաղթողին որոշում է մրցավարը։