Ալիկ Ալեքսանյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց
31 Հուլիսի 2026, 10:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ամենամտերիմ համախոհներից մեկի` ընդդիմադիր գործիչ Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով: Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը:
Ի դեպ, քաղաքական գործչին կալանավորել էին հունիսի 3-ին՝ 2 ամսով: Այդ կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 3-ին:
«Մեզ համար ընդունելի չէ այս որոշումը, մենք բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում»,- ասաց փաստաբանը: