Մոտ 49 հազար ներգաղթյալ մեկ օրում հատել է Մարոկկոյի և Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը

31 Հուլիսի 2026, 15:20

Քաղաքականություն

Մոտ 49 հազար անօրինական միգրանտ հատել է Մարոկկոյի և Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը։ Այս մասին հայտնել է Cadena SER ռադիոկայանը՝ հղում անելով երկրի ազգային անվտանգության դեպարտամենտին։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Սեուտա է մուտք գործել մոտ 49 հազար մարդ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նրանցից 7 հազարը անչափահաս է։ Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաքի ամբողջ բնակչությունը կազմում է մոտ 83 հազար մարդ։

Միգրանտների շրջանում կան նաև զոհեր։ Այս պահին հայտնի է 24 զոհի մասին, սակայն այդ թիվը շարունակում է աճել, քանի որ մեծ թվով մարդիկ փորձել են լողալով հասնել Սեուտա։

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը խոստացել է այնտեղ ուղարկել զինվորականներ, իսկ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ իրավիճակը կարգավորելու համար։