Մոտ 49 հազար միգրանտ մեկ օրում հատել է Մարոկկոյի և Իսպանիայի սահմանը

31 Հուլիսի 2026, 15:20

Քաղաքականություն

Մոտ 49 հազար միգրանտ հատել է Մարոկկոյի և Իսպանիայի սահմանը։ Այս մասին հայտնել է Cadena SER ռադիոկայանը՝ հղում անելով երկրի ազգային անվտանգության դեպարտամենտին։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Սեուտա է մուտք գործել մոտ 49 հազար մարդ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նրանցից առնվազն 7 հազարը անչափահասներ են։ Սեուտայի ամբողջ բնակչությունը կազմում է մոտ 83 հազար մարդ։

Միգրանտների թվում կան նաև զոհեր։ Այս պահին հայտնի է 24 զոհի մասին, սակայն նրանց թիվը շարունակում է աճել, քանի որ մեծ թվով մարդիկ փորձել են լողալով հասնել Սեուտա։
Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քաղաք կուղարկի զինծառայողների, իսկ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը խոստացել է մոբիլիզացնել անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ իրավիճակը կարգավորելու համար։