Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակչում է
31 Հուլիսի 2026, 17:22
Հայ ըմբիշ Դավիթ Բալեյանը շարունակում է հաջող ելույթները մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում։
Մրցաշարի քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտել է Վրաստանը ներկայացնող Սաբա Մինդիաշվիլիի հետ ու 4-1 հաշվով վստահ հաղթանակ տոնել:
Այսպիսով, Բալեյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Այսօր երեկոյան հայ ըմբիշը կգոտեմարտի եզրափակչի ուղեգրի համար։