Արսեն Բալայանը` Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության բրոնզե մեդալակիր
01 Օգոստոսի 2026, 16:17
Կալինինգրադը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Արսեն Բալայանը դարձել է 2026 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ մինչև 86 կգ քաշային կարգում։
Երրորդ տեղի համար գոտեմարտում 23-ամյա մարզիկը վաղաժամ հաղթանակ է տարել Դաղստանը ներկայացնող մարզիկի նկատմամբ՝ 10։0 հաշվով։
Կիսաեզրափակչում Բալայանը 0։2 հաշվով պարտվել է Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգը ներկայացնող Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Նայֆոնովին։
Այս պարտության պատճառով կալինինգրադցի ըմբիշը չի կարողացել դուրս գալ եզրափակիչ և պայքարել 2026 թվականի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես գալու ուղեգրի համար։