ՈւԵՖԱ-ն պահանջել է Ջաննի Ինֆանտինոյի հրաժարականը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից

01 Օգոստոսի 2026, 18:00

Սպորտ

ՈւԵՖԱ-ն պահանջում է, որ Ջաննի Ինֆանտինոն հրաժարական տա ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին վերջնագիր է ներկայացրել․ կա՛մ նա կամավոր կհեռանա պաշտոնից, կա՛մ կսկսվի արտահերթ անվստահության քվեարկության գործընթաց։

Նշվում է, որ ՈւԵՖԱ-ի բոլոր 55 անդամ ասոցիացիաները պատրաստ են կողմ քվեարկել 56-ամյա պաշտոնյայի պաշտոնանկությանը, եթե նա հրաժարվի ինքնակամ հեռանալ։ Անվստահության գործընթաց սկսելու համար բավարար է 43 ձայնը։

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն հայտարարել էր, որ կորցրել է վստահությունը ՖԻՖԱ-ի նախագահի նկատմամբ՝ նշելով, որ Ինֆանտինոն չի կատարել իր նախընտրական խոստումները։