Ողբերգական դեպք Արմավիրում․ ջրատարից տղամարդու մարմին է դուրս բերվել

02 Օգոստոսի 2026, 18:50

Հայեր

Օգոստոսի 2-ին Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում ջրատարից հայտնաբերվել է 75-ամյա տղամարդու դին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳՆ 112 կենտրոն ստացված ահազանգից հետո փրկարարները, պարեկներն ու ոստիկանության ծառայողները մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում ջրատարից դուրս են բերել Համլետ Բաղդասարյանի մարմինը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։