Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը ձեռք բերելիս շահույթի ակնկալիք չի ունեցել․ Դավիթ Ղազինյան

04 Օգոստոսի 2026, 12:40

Քաղաքականություն

2015 թ-ի հոկտեմբերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը (ՀԷՑ) ձեռք բերելիս Սամվել Կարապետյանը շահույթ ստանալու ակնկալիք չի ունեցել։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ 2015 թվականին, նախորդ սեփականատիրոջ կառավարման շրջանում, ընկերությունն ունեցել է 36 միլիարդ դրամի պակասորդ։ Ըստ Ղազինյանի՝ պետությունն ինքն է դիմել Սամվել Կարապետյանին՝ խնդրելով ձեռք բերել սնանկացման եզրին գտնվող ընկերությունը։

«2015 թվականի հոկտեմբերին ՀԷՑ-ը ձեռք բերելուց չի եղել որևէ ակնկալիք, որ շահույթ կարող է լինել։ Պարոն Կարապետյանը հայտարարեց, որ չի թանկացնելու հոսանքը։ 10 տարվա ընթացքում ՀԷՑ-ի նախաձեռնությամբ էլեկտրաէներգիան չի թանկացել»,- ընդգծել է պատգամավորը։

Նա նաև նշել է, որ այդ տարիների ընթացքում ընկերությունում իրականացվել է շուրջ 700 միլիոն դոլարի ներդրում։

Հիմա եթերում